Վրաստանը ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ չի ներքաշի

4 րոպեի ընթերցում

(The Washington Times), Բեն Բիռնբաում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխանության ուժով եւ ազդեցությամբ երկրորդ մարդը' Դավիթ Բաքրաձեն, խոստացել Է, որ իր երկիրը ՆԱՏՕ ընդունվելու դեպքում դաշինքին չի ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմիմեջ: Նա հայտարարել Է, որ այսօր Մոսկվայի հետ նոր առճակատման հնարավորությունները շատ ավելի փոքր են, քան մինչեւ 2008 թվականի հակամարտությունը:

«Մենք միակողմանի կարգով ուժի չկիրառման պարտավորություն ենք ստանձնել, ուստի ոչ մի կերպ ՆԱՏՕ-ի համար խնդիրներ չենք ստեղծի հինգերորդ հոդվածի կիրառման կամ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր ռազմական առճակատման առումով»,-»Վաշինգտոն թայմս»-ին տված հարցազրույցում հայտարարել Է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն:

«Մենք այժմ Էլ Ռուսաստանի ղեկավարների կողմից սպառնալից հայտարարությոններ ենք լսում, սակայն ինձ թվում Է, որ ներկայիս միջազգային իրադրության մեջ Ռուսաստանը հազիվ թե համարձակվի խոշոր չափերով ռազմական ուժ օգտագործել Վրաստանի դեմ: Այնպես որ, եթե ինձ հարցնեք՝ ես կասեմ, որ նոր ներխուժման կամ խոշորամասշտաբ հակամարտության հավանականությունը փոքր Է, այն անհամեմատ ավելի փոքր Է, քան մինչեւ 2008 թվականի հակամարտությունը:

2008 թվականի հակամարտությունից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Բաքրաձեն դրա համար մեղադրում Է բացառապես Ռուսաստանին: «Գնդակը Ռուսաստանի կողմում Է, որովհետեւ հենց որ նրանք որոշեն բանակցութուններ սկսել, մենք պատրաստ կլինենք այդ բանակցություններին»,-ասել Է նա:

Բաքրաձեն հայտարարել Է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսաստանյան զորքերի ներկայությունը չպետք Է խոչընդոտի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելուն: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության օրինակ նա բերել Է սառը պատերազմի ժամանակների Գերմանիան:

«Գերմանացիների համար, երբ նրանք անդամակցում Էին ՆԱՏՕ-ին, կային մի քանի հատուկ կանոններ ու նորմեր: Այդ կանոնները վերաբերում Էին տարածքային ամբողջականության հարցին եւ Արեւելյան Գերմանիայում խորհրդային զորքերի ներկայությանը: Այնպես որ նախադեպեր արդեն կան, եւ ինչ վերաբերում Է որոշում ընդունելուն, ապա ես չեմ կարծում, որ դա անհաղթահարելի խոչընդոտ Է»,-ասել Է Բաքրաձեն:

Նա հույս Է հայտնել, որ ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյում կայանալիք գարնանային գագաթնաժողովը «առաջընթաց» եւ «պարզություն» կմտցնի Վրաստանի անդամակցության հարցում: Դրա հետ մեկտեղ, խորհրդարանի խոսնակը խոստացել Է, որ Վրաստանը իր զորակազմը կպահպանի Աֆղանստանում՝ անկախ ՆԱՏՕ-ի որոշումից: «Մենք այնտեղ կմնանք մինչեւ մարտական գործողությունների հաջող ավարտը»,-հայտարարել Է Բաքրաձեն: «Մեր տղաները ամբողջ ծավալով կատարում են մարտական առաջադրանքները Գիլմենդի նահանգում: Մենք ուրիշ մի քանի երկրների պես պահեստներ չենք հսկում»,-ասել Է Բաքրաձեն՝ տասը տարի շարունակվող աֆղանական պատերազմը որակելով որպես «մեր ընդհանուր պայքարը»:

39-ամյա Բաքրաձեն, որը Սահակաշվիլիի քաղաքական դաշնակիցն Է, ավելի վաղ զբաղեցրել Է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այն հարցին, թե նա չի պատրաստվում արդյոք 2013 թվականի ընտրություններում փոխարինել ներկայիս նախագահին, Բաքրաձեն խուսափոխական պատասխան Է տվել:

«Ես շահագրգռված եմ մնալու քաղաքականության մեջ, բայց եթե շահագրգռված ես դրանում, ոչ մի հնարավորություն չի կարելի բացառել»,-նշել Է նա: «Պետք Է կանխապահովել կուսակցության, ինչպես նաեւ բնակչության աջակցությունը: Եթե այս բոլոր տարրերը առկա լինեն, ոչ մի քաղաքական գործիչ, որքան ինձ հայտնի Է, չի բացառի դրա հնարավորությունը»:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ