30 միլիոն ամուրի`Չինաստանում

4 րոպեի ընթերցում

(The National Interest, ԱՄՆ) Փոլ Ռ. Փիլար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդագրական այն նորությունների ֆոնի վրա, թե աշխարհի բնակչությունը հասել Է յոթ միլիարդի. կա՛մ արդեն հասել Է, կա՛մ դա տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում, կախված այն բանից, թե ում հաշվարկներին եք դուք ավելի շատ վստահում, Չինաստանի Սինհուա գործակալությունը սյուժե Է պատրաստում ՉԺՀ-ի ժողովրդագրական միտումների, մասնավորապես, երկու կարեւոր միտումների մասին: Առաջինը բնակչության ծերացումն Է այն պայմաններում, երբ չափազանց ցածր ծնելիությունը չի փոխհատուցում տարեցների շարքերի աճը:

Մյուսը գենդերային հավասարակշռախախտումն Է, որը բացատրվում Է, հիմնականում, «մեկ երեխայի քաղաքականությամբ» եւ ընտրողական աբորտներով (որոշումն ընդունվում Է ապագա երեխայի սեռով), որն ակներեւ Է դառնում չափահաս բնակչության մեջ: Այսօրվա դրությամբ Չինաստանում տղամարդիկ մոտավորապես 15 միլիոնով ավելի են, քան կանայք: Այս անհամապատասխանությունն Էլ ավելի ցայտուն կարտահայտվի հետագա տասը տարիների ընթացքում. ըստ գնահատումների՝ այդ ժամանակահատվածում մոտավորապես 30 միլիոն տղամարդ չի կարողանա հարսնացու գտնել եւ ամուսնանալ:

Այս ժողովրդագրությունը լուրջ խնդիրներ Է դնում Չինաստանի ղեկավարության առջեւ: Մեծ թվով տարեցների աճող բեռը, որոնց անհրաժեշտ Է իրենց դեռեւս աշխատող ավելի երիտասարդ եղբայրակիցների աջակցությունը, կարող Է դանդաղեցնել տնտեսական աճը: Չինաստանի ղեկավարները որոշակիորեն ցանկանում են խուսափել վերջին երկու տասնամյակում ճերմակող Ճապոնիայի փորձը կրկնելուց: Ինչ վերաբերում գենդերային հարաբերակցությանը, ամուրի երիտասարդ չափահաս տղամարդկանց ավելցուկը պատմականորեն կապված Է անկայունության եւ ինչպես ներքին, այնպես Էլ արտաքին բռնությունների նկատմամբ հակում ունենալու հետ: Չամուսնացած տղամարդիկ, օրինակ՝ անհամաչափ մեծաթիվ են ահաբեկիչների շարքերում: Անցյալում ահաբեկիչներին ավելի հաշտ կյանքի տրամադրելու Իսրայելի ջանքերը հատկապես կենտրոնանում Էին այն բանի վրա, որ ամուսնացնեն նրանց:

Պեկինի համար պոտենցիալ դժվարություններն ակնհայտ են, իսկ ահա Արեւմուտքի համար հետեւանքները՝ ոչ: Չինաստանի այս ժողովրդագրական միտումները կարող են տարբեր կերպ ազդել անվտանգության ոլորտում Արեւմուտքի շահերի վրա: Քանի որ Պեկինն ավելի շատ զբաղված Է ներքին խնդիրներով, եւ նրա աճը դանդաղում Է, Չինաստանի հետագա վերելքը եւ այն սպառնալիքը, որ նա կարող Է ներկայացնել, նվազում Է: Եվ եթե այդ ամուրի տղամարդկանցից ոմանք դառնան սոցիալական ձախորդներ, չկարողանան դասավորել իրենց կյանքը, այն իշխանությունը, որի դեմ նրանք կընդվզեն, կլինի հենց չինականը: Այս չափման հետեւանքները շատ դրական են Արեւմուտքի համար:

Փոխհատուցող բացասական չափումն այն Է, որ գենդերային հավասարակշռախախտումը եւ այդ հավասարակշռախախտման միտումը, որը կապված Է անկայունության եւ ավտորիտարիզմի հետ, կգործեն արեւմտյան ուղղությամբ չինական քաղաքականության եւ հասարակության ցանկալի Էվոլյուցիայի դեմ: Ավելի վատ կլինի, եթե չամուսնացած տղամարդկանց ձախորդությունները վերածվեն ռազմական արկածախնդրության. գենդերային հավասարակշռախախտման եւս մեկ հետեւանք, որի ականատեսները եղել ենք անցյալում:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ