Politico. 10 պատճառ, որոնք ստիպում են դեռեւս հաշվինստել Ռուսաստանի հետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները վերջերս եռանդագին կերպով հանդես Է եկել Ռուսաստանին եւ նրա հետ Օբամայի վարչակազմի հարաբերությունների ողջ «վերաբեռնմանը» հասցեագրված մեղադրանքներով:

Ոչ ոք չի ժխտում, որ Ռուսաստանի հետ գործ ունենալը վտանգավոր Է, դժվար եւ հաճախ հիասթափությունների տեղիք Է տալիս: Մենք չպետք Է աչքաթող անենք նրա անկատարությունն իրավական համակարգում եւ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում: Այնուամենայնիվ, Ռուսաստանն այն խաղորդն Է, որի ընտրությունը շոշափում Է մեր կենսականորեն կարեւոր շահերը միջուկային անվտանգության եւ Էներգետիկայի ոլորտում: Ստորեւ բերված Է տասը փաստ, որոնք նկատի առնելով՝ ամերիկացի օրենսդիրները պետք Է իրենց ազգային շահերն առաջ տանեն Մոսկվայի հետ սերտ փոխգործակցությամբ: Նախ, Ռուսաստանը մնում Է միակ երկիրը, որը կարող Է 30 րոպեում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: Ինչպես խոստովանել են բոլոր նախագահները, սկսած Ջոն Քենեդիից, Ռուսաստանի հետ համագործակցությունը որոշիչ Է միջուկային պատերազմի կանխման հարցում:

Երկրորդ, Ռուսաստանը մեր ամենակարեւոր գործընկերն Է միջուկային ահաբեկչության կանխման բնագավառում: Ավելի քան 11 միլիարդ դոլար ամերիկյան ֆինանսական օգնության, որը տրամադրվում Է Նան-Լուգարի՝ սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագրով, եւ ռուսաստանյան տպավորիչ պրոֆեսիոնալիզմի զուգակցման պայմանով, որը ձեռք Է բերվել «չարի կայսրության» անկումից հետո երկու տասնամյակի ընթացքում, միջուկային զենքի ոչ մի միավոր չի մնա առանց միջազգային հանրակցության վերահսկողության:

Երրորդ, Ռուսաստանը կարեւոր դեր Է խաղում միջուկային զենքի եւ հրթիռային արկերի փոխադրման համակարգերի տարածումը կանխելու բնագավառում: Այն պատճառով, որ Վաշինգտոնը ջանում Է կանգնեցնել միջուկային զենքի ձեռքբերման Իրանի նկրտումները, կարեւորագույն տեխնոլոգիաներ վաճառելու կամ չվաճառելու Ռուսաստանի ընտրությունը կնշանակի ձախողում կամ հավանական հաջողություն:

Չորրորդ, հետախուզության տվյալների ոլորտում Ռուսաստանի աջակցությունը եւ գործողությունների իրականացման հարցում նրա օգնությունը վճռորոշ են «Ալ Ղաիդա»-ի դեմ ԱՄՆ-ի պատերազմում եւ այլ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում:

Հինգերորդ, Ռուսաստանն ապահովում Է Աֆղանստանում մարտնչող ամերիկյան 100-հազարանոց բանակի մատակարարման կենսականորեն անհրաժեշտ ուղին: Քանի որ Պակիստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները խախտվել են, Ռուսաստանի տարածքով մատակարարման միակ մնացած ուղին ձեռք Է բերել վճռորոշ նշանակություն, եւ այժմ դրանով մատակարարվում Է օրական բոլոր մատակարարումների կեսը:

Վեցերորդ, Ռուսաստանն աշխարհում նավթի խոշորագույն եւ բնական գազի երկրորդ խոշորագույն արդյունահանողն Է: Վերջին տասնամյակում Ռուսաստանը համաշխարհային շուկայում ավելի շատ նավթի եւ բնական գազի մատակարարումներ Է կատարել, քան ցանկացած այլ պետություն:

Եվրասիայից Էներգապաշարների փոխադրման հիմնական ուղիների մեծ մասն սկսվում Է Ռուսաստանում կամ հատում Է նրա ինը ժամային գոտիները: Լինելով այն երկրի քաղաքացին, որը ներմուծում Է ամերիկյան ավտոմոբիլները սնող օրական 20 միլիոն բառել նավթի յուրաքանչյուր 3 բառելից 2-ը՝ ամերիկացիները սուր կերպով զգում են Ռուսաստանի ներգործությունն ԱՄՆ-ի Էներգետիկայի վրա:

Յոթերորդ, Մոսկվան միջազգային հարաբերությունների արդի համակարգի կարեւոր մասնակիցն Է: Պատահական չԷ, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն Է, որոնք ունեն վետոյի իրավունք, G-8-ի եւ G-20-ի անդամների թվում Է: Եթե Մոսկվայի քաղաքականությունն ավելի մեծ չափով համաձայնեցված լինի ԱՄՆ-ի նպատակների հետ, դա վճռական նշանակություն կունենա այն պայմաններում քաղաքական հավասարակշռության հաստատման եւ գոյություն ունեցող կարգի չխախտման համար, երբ Չինաստանը վերածվի համաշխարհային տերության:

Ութերորդ, Ռուսաստանը տարածքով ամենամեծ երկիրն Է աշխարհում, որը սահմանակից Է Չինաստանին արեւելքում, Լեհաստանին՝ արեւմուտքում եւ ԱՄՆ-ին՝ Արկտիկայում: Նրա տարածքով են անցնում համաշխարհային շուկաների մատակարարման տարանցիկ միջանցքները, որի կայնությունը կենսականորեն կարեւոր Է ամերիկյան Էկոնոմիկայի համար:

Իններորդ, ռուսաստանյան մտավոր ընտրախավի հզորությունն արտացոլվում Է այն փաստում, որ նրա ներկայացուցիչներն ավելի շատ Նոբելյան մրցանակներ են ստացել գիտության բնագավառում ձեռք բերված նվաճումների համար, քան Ասիայից սերածները, որ ռուսաստանցիներն առաջին տեղերն են զբաղեցնում մաթեմատիկական մրցումների մեծ մասում եւ առաջատար տեղեր՝ շախմատային գրոսմայստերների համաշխարհային վարկանիշերում: Ամերիկացի աստղանավորդների համար Միջազգային տիեզերակայան հասնելու եւ այնտեղից վերադառնալու միակ միջոցը ռուսաստանյան հրթիռում հայտնվելն Է: Աշխարհում ամենահզոր թվային ընկերության՝ Google-ի համահիմնադիրը Ռուսաստանից սերած Սերգեյ Բրինն Է: Տասներորդ, ԱՄՆ-ի պլանները խախտելու Ռուսաստանի ունակությունը դժվար Է չափազանցնել: Միայն պատկերացրեք, թե ինչ կարող Է անել Ռուսաստանի նախագահը, եթե ցանկանա խափանել ԱՄՆ-ի միջազգային պլանները. սկսած Աֆղանստանին մատակարումների դադարեցումից եւ վերջացրած Թեհրանին S-300 հակաօդային պաշտպանության հրթիռների վաճառքով եւ ՄԱԿ-ի բանաձեւերին դիմակայելու հարցում Չինաստանի հետ միավորմամբ:

Հեղինակներ' Գրեմ Էլիսոն եւ Ռոբերտ Բլեքվիլ

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը