Հասարակական

Հայկական եկեղեցիները կդիմանան մինչեւ 8 բալ ուժգնություն ունեցող երկրաշարժի

2 րոպեի ընթերցում

Հայկական եկեղեցիները կդիմանան մինչեւ 8 բալ ուժգնություն ունեցող երկրաշարժի

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հուշարձանների մեծ մասը գտնվում է վթարային վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, հուշարձանների վերականգնման բաժնի պետ Լոռվարդ Առուշանյանը:

«Եթե կառույցի որեւէ մասը չկա, նրա սեյսմակայունությունը կտրուկ նվազում է: Կառույցն ամբողջացնելու դեպքում' սեյսմակայունությունը եւս կկայունանա:Առաջնային նպատակ պետք է լինի ոչ թե սեյսմակայունությունն ապահովելը, այլ' հուշարձանի ճիշտ վերականգնումը' իր նախնական նյութով ու կառուցվածքով»,-ասաց նա:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջին' 2009թ. կատարված հետազոտության համաձայն' 26 հուշարձաններ ընտրվել են որպես առավել վտանգավոր:Դրանցից են' Դսեղի Սբ. Գրիգոր վանքը, Շիրակի մարզում Կրասարի կամուրջը, Որոտնավանքը, Աղջոց վանքը եւ այլն:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը նշեց, որ 7-11-րդ դդ. կառուցված եկեղեցիներն ավելի սեյսմակայուն են, քան դրանցից հետո կառուցվածները, քանի որ սեյսմակայության համար անհրաժեշտ բաղադրիչները հաշվի չեն առնվել:»Հայկական եկեղեցիները սկսում են վնասվել 8 բալից ավելի ուժգնություն ունեցող երկրաշարժի դեպքում»,-ասաց Նազարեթյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում