Կառավարության գործունեության գնահատականներն այսօրվա մամուլում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀԿ-ն ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար. սա Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովի արձանագրումն է, ՀՀ կառավարության չորս տարվա գործունեության յուրատեսակ ամփոփումը: «Հայաստանի Հանրապետությունը»ներկայացրել է համաժողովի ամփոփ հաշվետվությունը, նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ. «Ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան համագործակցության մթնոլորտում»: «Հրապարակը»առաջին էջում զետեղված տեղեկատվությունը սկսել է այսպես. «Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀԿ տնտեսական համաժողովը, որտեղ ներկայացվել են Հայաստանի տնտեսության աննախադեպ հաջողությունները»: «Հայոց աշխարհը»կարծում է, որ «Հանրապետականը կարող է դիմակայել մարտահրավերներին»: «Իրատես դե ֆակտոն»միջոցառումն անվանել է «Բարոմետր` ժողովրդի զարկերակն զգալու համար», հույս հայտնելով, որ առաջիկա տարիների անելիքները «սոսկ թղթի վրա «ֆիքսված» հայտարարությունե չեն լինի: «Տնտեսական կոնֆերա՞նս, թե՞ նախընտրական քարոզչությունե, հարցնում է «Հայացքը», տնտեսական կոնֆերանս անցկացնելու գաղափարը հետաքրքիր համարելով, դիտարկումներ անում «բազմակարծություն ապահովելուե անհրաժեշտության շուրջ: Իսկ ահա այն, որ թափանցիկություն ապահովելու նպատակով տնտեսական կոնֆերանսն ամբողջությամբ հեռարձակվել է «Արմնյուզով», զայրացրել է «168 ժամին». «Բացառիկ անհեթեթություն»: Նկատելով, որ երկրի տնտեսական վիճակի և զարգացումների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնում է կառավարությունը, և դրանով արդեն տնտեսական համաժողովը դուրս էր նեղ կուսակցական շրջանակներից, «Իրավունքը»համաժողովի արդյունքը համարում է «Օլիգարխներին սանձելու հերթական խոստումներ»: Լրատվամիջոցներին շատ է դուր եկել «կոտրած տաշտակիե թեման, որ դարձել է մի շարք հրապարակումների վերնագիր և շահարկումների թեմա. «Ինքնացնցում իշխանական տաշտակումե («168 ժամ»), «Վարչապետի տաշտակն ու նախագահի իմպիչմենտը», «Նահանջ երգով» («Երկիր»), «Կոտրված տաշտակը` աչքներիս առաջ» («Հրապարակ») և այլն:

«Հարկային փաթեթը ծանրանալու է տնտեսական աճի ու սպառողների վրա», ահազանգում է «Օրակարգը»: «Երկիրը»փորձում է զննել կառավարության ներկայացրած` հարկային դաշտում բարեփոխումներ կատարելու օրենսդրական փաթեթը, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շարունակում է մռայլ կանխատեսումներ անել Հայաստանի ապագայի մասին. «Հրապարակ»օրաթերթը նրա հետ հարցազրույցը վերնագրել է հենց այսպես. «Բագրատյանը կանխատեսում է պատերազմ և «շռնդալից» պարտություն»: Իսկ ահա Հայաստան երկրի ապագայով մտահոգված մի խումբ պարկեշտ մարդիկ հավաքվել են «Գոլոս Արմենիի»թերթի Կլոր սեղանի շուրջ, և կարծում են, որ երկրի արտադրության զարգացման համար պահանջվում են համակարգային փոփոխություններ, նեղ անձնական խնդիրներ լուծելու և վիրավորական արտահայտությունների փոխարեն ապավինելով իրենց փորձին և առողջ տրամաբանությանը:

«Իրավունքը»անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակների ընթացքում պետբյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվությանը և հանգել եզրակացության, որ «հայաստանյան թանկացումների հիմնական պատճառը եղել և մնում են մոնոպոլիաներըե: Ըստ «Հայկական ժամանակի»Հայաստանից արտահանման ծավալների ընդլայնումը ներկայացվում է որպես տնտեսական առաջընթացի, արդյունաբերության առաջանցիկ թռիչքի լավագույն ապացույց, ինչից, թերևս, դժգոհ թերթն առաջարկել է «Ուղեղները չարդուկելե, քանի որ «արտահանման ծավալների այդքան կտրուկ աճը ապահովվում է այնպիսի ոլորտների հաշվին, որոնք տնտեսության զարգացման հետ այնքան էլ կապ չունեն»: «Իրատես դե ֆակտո»-ում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ, մասնավորապես կարևորելով «մարդկային, ֆինանսական ու արտադրական ներուժիե օգտագործման առավել նպատակային ոլորտների ճշգրտումը և հստակեցումը: Երեկ News.am-ի հարցերին ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանները որոշ լրատվամիջոցներում լայն արձագանք են գտել:

«Հայացքը»նպատակահարմար է համարել ուղղակի ներկայացնել հարցուպատասխանը, «168 ժամը»իր առաջին էջում հայտարարել է, թե «ներիշխանական հակասությունների գոնե առաջին փուլը կարելի է ավարտված համարել... ՀՀկ-ի փաստացի հաղթանակովե, «Հայկական ժամանակը»հարցրել` «ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀկ-ի՞, թե՞ ընդդեմ կոնգրեսի, «Ժողովուրդը»թե` «ԲՀԿ-ն էլի հնազանդվեց ՀՀԿ-ին»:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ