Les Echos. Եվրոպան փնտրում է ներդրողների

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը ներկայացնում է ֆրանսիական Les Echos պարբերականի խմբագրական հոդվածի հայերեն թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտին, որն այսօր ճգնաժամից դուրս գալու ծրագրի մշակման հուսահատ փորձեր Է կատարում, ուրբաթ օրվանից պատրաստվում Է ռոուդ-շոու անցկացնել Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում եւ Ճապոնիայում, որպեսզի ֆինանսավորում ներգրավի Եվրոպայի ֆինանսական կայունության հիմնադրամի (FESF) համար:

Վիթխարի պարտքերով ծանրաբեռնված Եվրոպան կփորձի փողի աղբյուրներ գտնել այնտեղ, որտեղ դա հնարավոր Է, այսինքն՝ զգալի արժութային պահուստներ ունեցող զարգացող երկրներում եւ վճարունակությունը պահպանած մի քանի խոշոր տերություններում, որոնց Էկոնոմիկան սերտորեն կապված Է իր Էկոնոմիկայի հետ:

Հոկտեմբերի 26-ին՝ «վերջին հույսի գագաթնաժողովն» սկսվելուց մի քանի ժամ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Եվրոպայի ֆինանսական կայունության հիմնադրամի տնօրեն Կլաուս Ռեգլինգն ուրբաթ օրը կմեկնի Չինաստան, որպեսզի ելույթ ունենա ներդրողների առջեւ, իսկ հանգստյան օրերին կլինի Ճապոնիայում: Բացի դրանից, ըստ AFP-ի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվության՝ այս պահին արդեն սկսվել են բանակցությունները ԲՌԻՔՍ-ի խմբի խոշարագույն զարգացող երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) խմբի հետ:

Ճգնաժամից դուրս գալու գլոբալ պլանի շուրջը Բրյուսելում շարունակվող բանակցությունների պայմաններում ձեռնարկվող այս անսպասելի շրջագայությունը ցույց Է տալիս, որ FESF-ն լցնելու բոլոր առաջարկությունների թվում արտաքին ֆինանսավորում ներգրավելու նախաձեռնությունը համընդհանուր պաշտպանություն Է գտել: «Չինաստանը պաշտպանում այդ նախաձեռնությունը, ինչն առայժմ չի կարելի ասել Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Հարավային Աֆրիկայի մասին»,- AFP-ին հաղորդել Է դիվանագիտական մի աղբյուր: Պարսից ծոցի տարբերակը, որը քննարկվում Էր տակավին վերջերս, ըստ երեւույթին, այլեւս գերակա չի համարվում: The China Daily-ի աղբյուրները ենթադրում են, որ ներդրումները կարող են ներգրավվել Արժույթի միջազգային հիմնադրամի միջնորդությամբ: Հաջողությամբ կպսակվի արդյոք այս շրջագայությունը: Եվ երբ սպասել արդյունքների:

Չինաստանը կանսա արդյոք եվրոպացիների տնտեսական փաստարկներին: Ըստ լուրերի՝ Պեկինն արդեն համաձայնել Է ներդնելու իր լուման: Սակայն առայժմ Չինաստանը միանգամայն պարզորոշ հասկանալ Է տվել, որ չի ցանկանում փող ներդնել Եվրոպայի ֆինանսական կայունության հիմնադրամում: Չինաստանն արդեն քիչ ներդրումներ չի կատարել եվրոպական պարտատոմսերում (ամենից առաջ Հունաստանի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի պարտքի հանձնառություններում), ուստիեւ ցանկանում Է, որ եվրոպացիներն իր առջեւ բացեն ձեռնարկություններում եւ անշարժ գույքի բնագավառում ուղղակի ներդրումների ճանապարհը:

Ամենակարճ ժամկետում Ճապոնիայում դրական պատասխան ստանալու հավանականությունն, անշուշտ, շատ ավելի մեծ Է: Տոկիոն այս տարվա սկզբին արդեն 2,68 միլիարդ եվրո Է ներդրել Եվրոպայում (այսինքն՝ ամբողջ ստացված գումարի 20 տոկոսը) FESF-ի առաջին երեք Էմիսիաների ժամանակ, իսկ այժմ հայտարարում Է ներդրումները շարունակելու պատրաստակամության մասին, եթե եվրոպացիներին հաջողվի համաձայնության գալ հակաճգնաժամային ծրագրի շուրջը, որը կարող Է հանգստացնել շուկաները:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում