The Washington Times. Իրանն արդեն միջուկային զենք ունի

7 րոպեի ընթերցում

Արեւմտյան հետախուզությունը, արդեն մի քանի տարի է, գիտի այդ մասին. Ռեզա Կահլիլի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճնշումը, որ Միացյալ Նահանգները եւ ամբողջությամբ վերցված Արեւմուտքը գործադրում են Իրանի վրա' նրան միջուկային զենքի ձեռքբերումից հետ պահելու նպատակով, բացարձակապես ապարդյուն Է: Իսլամական Հանրապետությունն արդեն ոչ միայն նախկին Խորհրդային Միությունից ձեռք բերված միջուկային զենք ունի, այլեւ բավարար քանակությամբ հարստացված ուրան՝ նոր զենք արտադրելու համար: Եվ, ինչն ավելի վատ է, Իրանն այդ զենքի փոխադրման միջոցներ ունի:

Արեւմուտքը գրեթե մեկ տասնամյակ անհանգստություն էր ցուցաբերում Իրանի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման կապակցությամբ ուրանի արտադրության առումով, վստահ լինելով, որ Իրանն աշխատում Է ատոմային ռումբի ստեղծման վրա, թեեւ իրանական կառավարությունը շարունակում Է պնդել, որ ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ Է կրում:

Երբ 1980-ական թվականների կեսերին Իրանն սկսեց իր միջուկային ծրագիրը, ես որպես ԿՀՎ-ի լրտես Էի աշխատում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում: Պահապանների հետախուզությունն այն ժամանակ իմացավ Իրաքի համար ատոմային ռումբ ձեռք բերելու Սադամ Հուսեյնի փորձերի մասին: Կորպուսի հրամանատարությունը եկավ այն եզրակացության, որ իրեն ատոմային ռումբ Է հարկավոր, որովհետեւ եթե Սադամ Հուսեյնը նման զենք ունենա, այն կօգտագործի Իրանի դեմ: Այն ժամանակ երկու երկրները գտնվում Էին պատերազմական վիճակում:

Մոհսեն Ռազեյին՝ Պահապանների այն ժամանակվա հրամանատարը, այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիից թույլտվություն ստացավ' միջուկային զենքի ձեռքբերման գաղտնի ծրագիր իրականացնելու: Այդ նպատակով Պահապանները կապի մեջ մտան պակիստանցի գեներալների եւ պակիստանցի միջուկաբան-գիտնական Աբդուլ Քադիր Խանի հետ:

Հրամանատար Ալի Շամխանին այցելում Էր Պակիստան՝ ռումբի համար առաջարկելով միլիարդավոր դոլարներ, բայց դրա փոխարեն բոլոր բանակցություններն ավարտվեցին սոսկ գծագրերով ու ցենտրիֆուգներով: Առաջին ցենտրիֆուգը Իրան հասցվեց Խոմեյնիի անձնական ինքնաթիռով:

Միջուկային զենք ստանալու երկրորդ, բայց զուգահեռաբար իրականացվող փորձի շրջանակներում Իրանը դիմեց նախկին խորհրդային հանրապետություններին: Երբ 1990 թվականին Խորհրդային Միությունը տրոհվեց, Իրանը սաստիկ ցանկանում Էր ձեռք բերել հազարավոր միավոր տակտիկական միջուկային զենք, որն առկա Էր Միության նախկին հանրապետություններում:

1990-ական թվականների սկզբին ԿՀՎ-ն ինձ խնդրեց գտնել իրանցի մի գիտնականի, ով կվկայեր, որ Իրանը ատոմային ռումբ ունի: ԿՀՎ-ն իմացել Էր, որ իրանական հետախուզության գործակալները նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում գնում Էին միջուկային օբյեկտներ եւ ընդսմին առանձնակի հետաքրքրություն ցուցաբերում Ղազախստանի նկատմամբ:

Մահմեդական Իրանը ակտիվորեն սիրաշահում Էր Ղազախստանին, որին բաժին Էր ընկնում խորհրդային զինանոցի զգալի մասը, եւ որը դրա հետ մեկտեղ առավելապես մահմեդական երկիր Էր, եւ Թեհրանը նրան հարյուր միլիոնավոր դոլար Էր առաջարկում ռումբի դիմաց: Շուտով հաղորդագրություններ տարածվեցին այն մասին, որ կորել Է երեք միջուկային մարտագլխիկ: Դա հաստատեց նաեւ ռուսաստանցի գեներալ Վիկտոր Սամոյլովը, որը գլխավոր շտաբի համար զբաղվում Էր զինաթափման հարցերով: Նա խոստովանեց, որ Ղազախստանից երեք մարտագլխիկ Է անհետացել:

Մինչդեռ Պոլ Մյունստերմանը՝ Գերմանիայի հետախուզության համերկրային ծառայության այն ժամանակվա փոխնախագահը, հայտարարել Է, որ Իրանը Ղազախստանից ստացել Է երեք միջուկային մարտագլխիկներից երկուսը, ինչպես նաեւ միջին հեռահարության միջուկային զենքի փոխադրման միջոցներ: Նա նաեւ հայտնել Է, որ Իրանը 152-միլիմետրանոց չորս միջուկային զինամթերք Է ձեռք բերել նախկին Խորհրդային Միությունից, որոնք, ըստ հաղորդագրությունների, հափշտակվել ու վաճառվել Էին Կարմիր բանակի նախկին սպաների կողմից:

Ինչն Էլ ավելի վատ Է՝ մի քանի տարի անց Ռուսաստանի պաշտոնատարները հայտարարեցին, որ Ուկրաինայից Ռուսաստանին միջուկային զենքի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը համեմատելիս բացահայտվել Է ոչ ավել, ոչ պակաս 250 միջուկային մարտագլխիկի տարբերություն:

Անցած շաբաթ Մեթյու Նասութին՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին կապիտանը, որը մի շրջանում պետդեպարտամենտի կողմից որպես խորհրդական Էր վարձված Իրաքի վերականգնման գծով նահանգային խմբերից մեկի համար, պատմել Է, որ 2008 թվականի մարտին Պետդեպարտամենտում Իրանի խնդրին նվիրված ճեպազրույցի ժամանակ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետը մի խումբ հավաքվածների ասել Է, թե «հանրահայտ փաստ Է», որ Իրանը տակտիկական միջուկային զենք Է ձեռք բերել մեկ կամ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններից:

Հետախուզության փարձառու սպաներից մեկը՝ փոխգնդապետ Թոնի Շաֆֆերը ինձ պատմել Է, թե իր աղբյուրները հաղորդում են, որ Իրանն այժմ ունի աշխատող երկու միջուկային մարտագլխիկ:

Իրանական «Կայհան» թերթի խմբագրական հոդվածը, թերթ, որն ուղղակիորեն հսկվում Է Իրանի հոգեւոր առաջնորդի աշխատակազմի կողմից, անցյալ տարի նախազգուշացնում Էր, որ եթե Իրանը գրոհի ենթարկվի, դրան միջուկային պայթյուններ կհաջորդեն ամերիկյան քաղաքներում:

Չնայած հաստատապես հայտնի Է, որ Իրանի ղեկավարները ձգտում են տիրանալ միջուկային զենքի, արեւմտյան ղեկավարներն ընտրել են բանակցությունների եւ խաղաղեցման ճանապարհը՝ հույս ունենալով գտնել իրանական հարցի լուծումը: Մոտավորապես երեք տարի Է, ինչ աշխատում Է Օբամայի վարչակազմը, եւ մենք պետք Է ընդունենք, որ սկզբում բարի կամքի եւ համագործակցության տեսքով քաղցրաբլիթի, իսկ հետո պատժամիջոցների տեսքով մտրակի քաղաքականությունը չկարողացավ համոզել իրանցիներին՝ հրաժարվելու միջուկային ծրագրից եւ չկարողացավ զսպել նրանց ագրեսիվ դիրքավորումը: Այսօր Իրանի առաջնորդները, չնայած ՄԱԿ-ի չորս խումբ պատժամիջոցներին, շարունակում են թե իրենց հրթիռային ծրագրի, թե ուրանի հարստացման բնագավառի ծրագրի իրացումը, եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին հաշվետվության տվյալների համաձայն՝ նրանք բավարար քանակությամբ հարստացված ուրան ունեն վեց ատոմային ռումբ ստեղծելու համար:

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը