Կառավարության գործունեության գնահատականներն այսօրվա մամուլում

4 րոպեի ընթերցում

«Ազգըե գրել է, որ Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 9 ամիսների ընթացքում երկրում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները, նշել գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության բարձր մակարդակը, միաժամանակ կարևորել «Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցման ծրագիրը որպես ռազմավարական ծրագիրե: «Օրակարգըե հակառակվել է, թե այն «ռազմավարական է միայն թղթի վրաե և թե «դուրս է մնացել ԱՊՀ երկաթուղայինների ուշադրությունիցե: «Հայացքըե փոխանցել է եկող տարվա բյուջեի հարկային մասի ավելացման վերաբերյալ ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի («Կառավարության առաջարկը կարող է ուղերձ լինել «անհնազանդ և հնարավոր գործարարներինե), իսկ եկեղեցական գույքին հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագծի վերաբերյալ' ՀՅԴ-ական խորհրդարանական Հրայր Կարապետյանի («տարիներ շարունակ եկեղեցուց խլվել են տարածքներ,... դա հիմա պետք է շտկվիե) տեսակետները: «Եկեղեցապատկան գույքին հարկային արտոնություններ տալու օրենսդրական նախագծի նկատմամբ «Ժողովուրդե-ը և «168 ժամըե հրապարակել են տնտեսագետ Հրանտ Բագրատյանի բացասական տեսակետները («Եկեղեցին գործարան ունի, հողեր, այգիներե և «Էդ ում են ուզում հաճոյանալե): «Հայկական ժամանակիե կարծիքով «կառավարությունը վախենում է իր իսկ կազմած հարկային բարեփոխումների փաթեթը հրապարակելուցե. թերթը նաև հայտնաբերել է և ի լուր աշխարհի հայտարարել, թե իբր նույն այդ փաթեթում նույն այդ «կառավարությունը փորձել է օգտագործել գաղափարներե ՀԱԿ-ի' ժամանակին հրապարակած «100 քայլե ծրագրից: «Հրապարակըե իր հանգույն ի մի է բերել տնտեսական շաբաթը և, ոչ մի լուսավոր բան չգտնելով, ժամանակահատվածը որակել «ազգային ղումարբազությունե:

Մամուլը առանձնակի հետևողականությամբ է արձագանքել նախօրեին ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությանը ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: «Հրապարակըե անդրադարձել է հայտարարության առիթով վարչապետի օգնական Արամ Անանյանի մեկնաբանությանը («Հրաժարականը փրկեց կոալիցիանե), «Ժողովուրդըե հավելել է, թե մասնավորապես «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «հենց նույն օրըե հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին' հավանաբար պարզելու համար, թե ում նկատի ուներ վարչապետը' «կոտրած տաշտակով սպառնալովե: («Տաշտակակռիվե): Թեման չեն շրջանցել նաև «Հայացքըե («Վարչապետը' ԲՀԿ-ի փիարշչիկե), «Երկիրըե («Վարչապետակա՞ն, թե՞ հանրապետական մետամորֆոզներե), «168 ժամըե («Կատա՞կ է արելե), «Նովոյե վրեմյանե («Ինչ էր իրականում ցանկանում ասել վարչապետըե): «Երկու Կարեն Կարապետյանների անակնկալ հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանական դաշտում ռուսական կողմնորոշում ունեցող գործիչները սկսում են հեռանալ երկրիցե, եզրակացրել է «Ժողովուրդըե, արձագանքելով Երևանի քաղաքապետի հրաժարականին: Թեմային «խոսուն վերնագրերովե անդրադարձել են նաև մյուս պարբերականները:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ