Բացվեց Ապարանի մշակույթի տունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց վերանորոգված մշակույթի տունը: Նախագահը շրջեց շինությունում, ծանոթացավ իրականացված աշխատանանքերին:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, շենքի վերանորոգման աշխատանքները տեւել են 5 տարի, որի համար պետական բյուջեից հատկացվել է 225.28 մլն դրամ: «Վերջապես քաղաքը կունենա բարեկարգ մշակութային կենտրոն»,- ուրախությամբ փաստեց քաղաքապետը' ընդգծելով, որ մշակույթի կենտրոնում անվճար կգործեն տարբեր խմբակներ:

Շենքի առաջին հարկում կգործի մշակույթի տունը, երկրորդ հարկում' Ապարանի պատմության թանգարանը, գրադարանը, իսկ երրորդ հարկում կլինի պարասրահը:

Հայերեն English