Սերգեյ Լավրովը կարճատեւ այցով կժամանի Թեհրան
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարճատեւ այցով կժամանի Թեհրան: Այս տեղեկտվությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Այցի ծրագրով բանակցություններ են նախատեսված Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ներկայում Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում: