Մարզային

Առաջին ձյունը Սյունիքում. ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

1 րոպեի ընթերցում

Առաջին ձյունը Սյունիքում. ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

ԿԱՊԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին ձյունը Սյունիքում սկսել է տեղալ դեռեւս երեկվանից' կեսօրից հետո, ինչը շարունակվում է մինչ այժմ: Ինչպես «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրին Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող ճանապարհահատվածը սպասարկող Մեղրիի եւ Գորիսի ճանշին ձեռնարկություններից, մայրուղին բաց է եւ երթեւեկելի, ճանապարհին մեքենաների կուտակումներ չկան: Ողջ գիշեր Մեղրու լեռնանցքում աշխատել է տեխնիկան, ճանապարհը մաքրվել եւ մաքրվում է ձնից, մշակվում է աղով եւ ավազով: Տեխնիկայի օգնությամբ պարբերաբար ձնից մաքրվում է նաեւ Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհահատվածը, այն եւս երթեւեկելի է, սակայն վարորդներից պահանջվում է զգուշություն'շարունակվող առատ տեղումների պատճառով: Գորիսի «Ոսմար» ընկերությունից տեղեկացրեցին նաեւ, որ երթեւեկելի են Գորիս-Ստեփանակերտ, Գորիս- Հալիձոր' դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածները եւս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում