Քաղաքականություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

3 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

Վլադիմիր Պուտին, Հարգելի Սերժ Ազատի, հարգելի գործընկերներ: Ինձ շատ հաճելի է հանդիպել Ձեզ այժմ' Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում: Այդ առումով, կցանկանայի անդրադառնալ այն հարցերին, որոնք դուք քննարկել եք Դմիտրի Մեդվեդևի հետ: Կցանկանայի մի քանի խոսք ասել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման մասին: Անցած տարի մեր առևտրաշրջանառությունն աճել է, 19 տոկոսով, իսկ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ևս 14 տոկոսով: Աճում են նաև Հայաստանի տնտեսությունում արվող ռուսաստանյան ներդրումները:

Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև զարգանում են բավական դիվերսիֆիկացված հարաբերություններ մի շարք ուղղություններով և զարգանում են հաջողությամբ: Ես բոլորովին վերջերս հնարավորություն ունեի բավական հանգամանալից խոսելու Հայաստանի վարչապետի' ՀՀ կառավարության ղեկավարի հետ: Մենք խոսել ենք այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել' ի լրումն, որպեսզի մեր հարաբերություններն ավելի ինտենսիվ զարգանան: Ընդհանուր առմամբ, աշխատանքային ռեժիմով, մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Ուրախ եմ Ձեզ հետ այդ հարցերը քննարկելու հնարավորության համար: Բարի գալուստ:

Սերժ Սարգսյան: Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի: Ուրախ եմ այս հանդիպման համար: Սա լավ հնարավորություն է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների քննարկման համար: Մենք համարում ենք, որ մեր այսօրվա հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են: Մենք բավարարված ենք կառավարությունների միջև երկխոսությամբ, և այն մթնոլորտով, որ ձևավորվել է, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ցանկացած խնդիրներ:

Համարում ենք, որ իրականում, մեր տնտեսական հարաբերությունները վատ չեն զարգանում: Ինչպես արդեն նշեցիք, անցած տարի մենք հասանք մեկ միլիարդ դոլարի ծավալով ապրանքաշրջանառության: Փոքր Հայաստանի համար դա լուրջ թիվ է: Մեր արտասահմանյան նեդրումների 57 տոկոսը ռուսաստանյան ներդրումներն են, մոտավորապես 1500 (ռուսաստանյան կամ համատեղ) ընկերություններ' այսինքն այս իմաստով աճ ունենք: Վատ չեն զարգանում մեր հումանիտար հարաբերությունները: Եվ երեկ, և այսօր մենք պայմանավորվել ենք նոր քվոտաների մասին: Իհարկե, մենք կցանկանաինք քննարկել նոր ծրագրերի հնարավորությունները, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր հարաբերությունները: Շնորհակալություն:

Ըստ http://premier.gov.ru/

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում