Մարզային

Գյումրին եւ Օզասկոն` քույր քաղաքներ

1 րոպեի ընթերցում

Գյումրին եւ Օզասկոն` քույր քաղաքներ

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր երկօրյա ճանաչողական այցով Գյումրի է ժամանել Բրազիլիայի Օզասկո քաղաքի պատվիրակությունը: Այն քաղաքապետ Էմիդիո Դը Սոուզայի գլխավորությամբ հանդիպել է Գյումրիի քաղաքապետի հետ: Հանդիպման արդյունքում կնքվել է համագործակցության հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի հասարակության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը, ըստ այդ հուշագրի' նախատեսվում է տնտեսական, մշակութային եւ մարզական համագործակցություն:

Նշենք, որ յոթ հարյուր հազար բնակչությամբ քաղաքն ունի հինգ հազարանոց հայ համայնք, որը, պատվիրակության ներկայացմամբ, մեծ ներդրում ունի Սա Պաուլո նահանգի եւ Օզասկո քաղաքի զարգացման գործում:

«Երկու քաղաքների միջեւ համագործակցության սկիզբը դրվեց անցած տարի, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Օզասկոյին նվիրեց խաչքար, որը տեղադրված է քաղաքի կենտրոնում: Ի դեպ, երկու քաղաքների միջեւ առաջին համագործակցությունը կլինի մարզական. նախատեսվում է ֆուտբոլային հանդիպում, որից հետո կլինեն նոր միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, խոշոր ծրագրեր կան»,-նշեց Լ. Աղեկյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում