Իջեւանի քաղաքապետի հանրապետական թեկնածուն ինքնաբացարկ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջեւանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավար Արծրունի Ղալումյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի Իջեւանի թղթակցին հայտնեցին թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից:

Այսօրվա դրությամբ' նոյեմբերի 13-ին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար իրենց թեկնածությունն են առաջադրել երեք հոգի' ԲՀԿ-ական, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը:

Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը համայնքը ղեկավարում է 1999 թվականից անընդմեջ, եւ այդ պաշտոնին ընտրվելու հայտ է ներկայացնում արդեն հինգերորդ անգամ:

Հայերեն English