Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն, առողջություն եւ բարեկեցություն: Մաղթում եմ Ձեզ նաեւ նորանոր նվաճումներ եւ արդյունավետ աշխատանք հանուն Ռուսաստանի եւ նրա ժողովրդի բարօրության:

Օգտվելով առիթից' կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն անգնահատելի ավանդի համար, որ Դուք ներդնում եք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային փոխհարաբերությունների զարգացման եւ կատարելագործման գործում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր եղբայրական ժողովուրդների համագործակցությունն այսուհետ եւս դինամիկ կզարգանա' լրացվելով նորանոր բովանդակությամբ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 59-ամյակի առթիվ եւ մաղթել հաջողություններ Ձեր դժվար եւ պատասխանատու գործունեության մեջ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում