Մարզային

Կապանում բացվեց «Խաղաղության պուրակ»

2 րոպեի ընթերցում

Կապանում բացվեց «Խաղաղության պուրակ»

ԿԱՊԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի Շահումյան փողոցում շահագործման հանձնվեց «Խաղաղության պուրակ»-ը, որի շինաշխատանքները սկսվել էին դեռեւս մեկ տարի առաջ: Պուրակ- խաղահրապարակի անունը պատահական չէ ընտրված: Պատերազմական գործողությունների ժամանակ քաղաքի այս փողոցն ամենաշատն է տուժել հրետակոծությունից, իսկ նույն այն տեղում, որտեղ կառուցվել է պուրակը, ինքնաթիռի ռմբահարությունից միանգամից զոհվել է երկու տասնյակ խաղաղ բնակիչ: Քաղաքի ավագանու որոշմամբ' տարիներ առաջ անմեղ զոհերի հիշատակին այստեղ կանգնեցված հուշակոթողը տեղափոխվել է Բաղաբուրջի հուշահամալիր եւ որոշվել է տեղում կառուցել պուրակ-խաղահարպարակ:

«Բավականին մեծ գումարներ են ծախսվել «Խաղաղության պուրակ»-ի կառուցման համար' 54 մլն դրամ, որից 20 մլն-ը տրամադրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, 24 մլն-ը' «Դինո գոլդ մայնինք քամփնի»-ն, իսկ 10 մլն-ը' Կապանի քաղաքապետարանը: Պուրակի գեղեցիկ ու բազմատեսակ կարուսելները նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», - լրագրողներին ասաց քաղաքապետը:

Նորաբաց պուրակի մաքրությունն ու կանաչապատ գոտիների խնամքը խոստացել են իրականացնել թաղամասի բնակիչները եւ հարակից թիվ 7 դպրոցի աշակերտները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում