«Դանդի փրեշըս մեթըլս»-ը կշարունակի սոցիալական ծրագրերի իրականացումը Կապանում

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շատ տարիներ առաջ, երբ մենք որոշում կայացրեցինք ներդրում կատարել Կապանում, քաջ գիտակցում էինք, որ մուտք ենք գործում մեզ անծանոթ մի երկիր, եւ չնայած մինչ այդ շատ ուսումնասիրել էինք, բայց համոզված էինք, որ լինելու են մեծ ու փոքր մարտահարավերներ: Այսօր կանգնած եմ ձեր առջեւ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ջերմ ընդունելության համար, որ դուք տվել եք «Դանդի փրեշըս մեթըլս»-ին: Մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Համագործակցելով մենք կարող ենք շատ լավ հաջողություններ արձանագրել: Որպես օտարերկրյա ներդրող, լավ հասկանում ենք, որ մեր հաջողությունը պետք է լինի նաեւ ձերը», - Կապանի տոնի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին իր ելույթում ասաց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ սեփականատեր «Դանդի փրեշըս մեթըլս» կանադական կազմակերպության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը:

Մինչ Կապան այցելելը կանադացի գործարարը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Պատիվ ունեցա հանդիպելու ձեր երկրի նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հետ, որից հետո էլ ավելի համոզվեցի, որ ճիշտ որոշում ենք կայացրել' ներդրումներ կատարելով Հայաստանում: Մենք այսօր շատ ենք հետաքրքրված նոր ներդրումներ կատարելու ձեր տնտեսության մեջ, բացելու նոր աշխատատեղեր Կապանի եւ Սյունիքի բնակչության համար», - ասաց նա: Իր ելույթում Ջոնաթան Գուդմանը նշեց, որ ընկերությունը շարունակելու է սոցիալական ծրագրերի իրականացումը Կապանում եւ տարածաշրջանի գյուղական համայնքներում, ինչն արել է 2011-ին' տարեսկզբից այդ նպատակով տրամադրելով ավելի քան 140 մլն դրամ: Ջ.Գուդմանը կարեւորեց այն փաստը, որ առաջին անգամ ընկերության տնօրեն է նշանակվել ծագումով կանադահայ, ինչը պատահական չի արվել: Դրա նպատակը երկու երկրների' իրարից տարբերվող մշակույթների ճիշտ ընկալումն է, ինչը կարեւոր է մարդկային հարաբերությունների ձեւավորման համար: Անվանի գործարարը ՀՀ նախագահին հրավիրել է Կանադա' Տորոնտո, որտեղ գտնվում է իրենց կազմակերպության գրասենյակը: Տարեսկզբին, դարձյալ նրա հրավերով, Տորոնտոյում հյուրընկալվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ մի խումբ աշխատակիցներ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում