Վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը պատիժը կրել էր ամբողջությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային եւ տպագիր մամուլում լուրեր են շրջանառվում, թե սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի մահացած անդամը'Գուրգեն Հայրապետյանը, նախկինում ազատազրկման էր դատապարտվել 9 տարով եւ անցյալ տարի վաղաժամկետ պայմանական կարգով ազատ էր արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, 1962 թ. ծնված Գուրգեն Հայրապետյանը ձերբակալվել է 22.04.2004 թ., կալանավորվել' 23.04.2004 թ-ին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավճռով Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 222հ.1-ին մասի(բանդիտիզմ), 235հ.1-ին մասի(ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 316հ. 1-ին մասի(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 66հ.(պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Գուրգեն Հայրապետյանը պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010 թ.-ի մարտի 23-ին:

Հայերեն

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»