Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի զորահանդեսը տասն անգամ ավելի շատ է լուսաբանվել, քան Ադրբեջանում տեղի ունեցածը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի զորահանդեսը տասն անգամ ավելի շատ է լուսաբանվել, քան Ադրբեջանում տեղի ունեցածը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կայացած ռազմական շքերթին անդրադարձել են միջազգային 80 լրատվական կայքեր, այն դեպքում, երբ Երեւանում կայացած զորահանդեսի մասին գրել են ավելի քան 830 կայքեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը' հավելելով, որ կայքերի մեծամասնությունը եղել են անգլալեզու:

«Կարելի է ասել, որ Բաքվում կայացած զորահանդեսը գովազդ հանդիսացավ մեզ համար: Բոլորի համար հետաքրքիր էր, թե որքանով է պահպանվում ուժերի հավասարակշռությունը»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Նրա խոսքով' բոլոր միջազգային փորձագետները եկան այն եզրակացության, որ ուժերը հավասարապես են սպառազինված, ու հավասարակշռությունը պահպանված է:

«Սակայն այդ եզրահանգումը որքանո՞վ է ի նպաստ Ադրբեջանի համար: Իհարկե, դա չի կարող նպաստավոր լինել: Չէ՞ որ Ադրբեջանն արդեն 10 տարի է, ինչ պնդում է, թե 3-4 անգամ ավելի շատ գումար է ծախսում սպառազինության ձեռքբերման համար: Չպետք է մոռանալ, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ուժով լուծել ղարաբաղյան հիմնահարցը, ապա պետք է ռազմական գերակայություն ունենա, այն էլ ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ ութ անգամ, քանի որ մարտական գործողություններն ընթանալու են լեռնային տարածքում»,- ընդգծեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ եթե փորձագետները հավաստիացնում են, թե ուժերը հավասար են, ապա դա ինքնաբերաբար ենթադրում է, որ հայկական կողմը գերազանցում է Ադրբեջանին նվազագույնը ութ անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում