1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում' Արագած լեռան վրա, սեպտեմբերի 25-ին մոլորվել է 48 հոգանոց արշավախումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից, որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են արշավախմբին' ուսանողների, որոնք անվնաս իջեցվել են սարից եւ հանձնվել հարազատներին: