Մարզային

Գյումրիում անչափահաս հանցագործների թիվը նվազում է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գյումրու բաժնի հաշվառման տակ է գտնվում 25 անչափահաս: Նրանք իրավախախտներն են' հիմնականում գողության, մարմնական վնասվածքների մեղադրանքով, հաշվառման տակ են նաեւ ուսումից խուսափողները, ընտանիքը լքողները, կամ քրեակատարողական հաստատություններից վերադարձողները: Սակայն, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Գյումրու անչափահասների հարցերով բաժնի պետ Հայկ Զաքարյանը, բաժինն իր տեսադաշտում պահում է մոտ 170 ընտանիքի:

«Այսօրվա դրությամբ' Գյումրիում անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների թիվը նվազում է, բայց դա սփոփիչ հանգամանք չէ, որովհետեւ այդ թիվը կարող է աճել: Մենք աշխատում ենք այդ ցուցանիշը պահել մեր ունեցած ուժերի հնարավորությունների սահմաներում: Հուրախություն մեզ, թմրամոլների շրջանում անչափահասներ չկան, չնայած թմրամոլների ընտանիքներում գտնվող անչափահասները եւս բաժնի հսկողության տակ են»,-նշեց Հայկ Զաքարյանը:

Ըստ նրա' ոստիկանությանը հաջողվել է նաեւ քաղաքում բացառել այսպես կոչված'էմոների եւ գոթերի խմբավորումների գոյությունը:»Լուրջ աշխատանքի արդյունքում' մենք այսօր չունենք նման խմբավորումներ, իսկ եթե կան էլ' անհատակ բնույթ են կրում' ինտերնետի միջոցով են շփվում: Մարդկային անմիջական հավաքներ կամ շփումներ չունենք»,-ավելացրեց Հ. Զաքարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում