Մարզային

Արտավազդ Վարոսյանը՝ Ալավերդու քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Արտավազդ Վարոսյանը՝ Ալավերդու քաղաքապետ

ՎԱՆԱՁՈՐ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու քաղաքապետի՝ Արթուր Նալբանդյանի, Լոռու մարզպետ նշանակվելու արդյունքում թափուր մնացած պաշտոնի համար սեպտեմբերի 11-ին անցկացված ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ալավերդու փոխքաղաքապետ, ՀՀԿ անդամ Արտավազդ Վարոսյանը: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցածների 87 տոկոսը: Կոմունիստական կուսակցության անդամ Կամո Բաբայանի օգտին ձայն է տվել 386 մարդ՝ ընտրողների 10 տոկոսը: Ալավերդու քաղաքապետի ընրտություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 16 հազար 520 ալավերդցիների միայն 24 տոկոսը՝ 4027 ընտրող:

Ինչպես «Արմենպրես»-ի Լոռու մարզի թղթակցին տեղեկացրեցին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, առաջիկայում՝ սեպտեմբերի 25-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաեւ Եղեգնուտ համայնքում, ավագանու անդամների ընտրություն՝ Չկալովում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում