Մարզային

Կապանի նախակրթարաններում անցկացված ստուգումների արդյունքում արձանագրվել են թերություններ

1 րոպեի ընթերցում

Կապանի նախակրթարաններում անցկացված ստուգումների արդյունքում արձանագրվել են թերություններ

ԿԱՊԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ստուգումներ են անցկացվել Կապան քաղաքի 13 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 10-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Կապանից, Կապանի համայնքի ավագանու հրավիրած արտահերթ նիստում, քննարկելով ստուգումների արդյունքները, նշվեց, որ ընդհանուր առմամբ պատկերը դրական է, սակայն արձանագրվել են որոշ թերություններ: Մասնավորապես' մանկապարտեզների 40-ից ավելի աշխատողներ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, իսկ աշխատակիցների մի մասը թոշակառուներ են: Արձանագրվել է նաեւ, որ մի քանի մանկապարտեզների շենքային պայմանները չեն համապատասխանում պահանջվող նորմերին: Քաղաքապետ Արթուր Աթայանը նշեց, որ մատնանշված թերությունների մի մասն արդեն վերացվել է, մյուների շտկման ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում