Մարզային

Մայրաքաղաքի նորաբաց գյուղատնտեսական շուկայից օգտվում են նաեւ Գեղարքունիքի մարզի տնտեսությունները

2 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի նորաբաց գյուղատնտեսական շուկայից օգտվում են նաեւ Գեղարքունիքի մարզի տնտեսությունները

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեեւ Գեղարքունիքի մարզում բանջարբոստանային մշակաբույսերի բերքահավաքը դեռ չի սկսվել, սակայն արդեն մարզի որոշ տնտեսութնուններ անցած շաբաթ եւ կիրակի օրերին իրենց հողամասերում աճեցրած բերքը տարել են մայրաքաղաք եւ վաճառել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ բացված գյուղատնտեսական շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղաջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, հիմնականում գյուղմթերք վաճառողները ներկայացրել են մարզի Գետիկ, Զովաբեր, Լճաշեն Կարնիրգյուղ եւ Լանջաղբյուր համայնքների գյուղացիները: Նրանք նորաբաց գյուղատնտեսական շուկայում վաճառքի են հանել բալ, վաղահաս կարտոֆիլ, լոբի, պանիր եւ այլ գյուղմթերքներ: Նրանք շուկա են մուտք գործել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տեղեկանքների հիման վրա: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը հնարավորինս աջակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ նորաստեղծ շուկան կայացնելու եւ մարզի գյուղացիական տնտեսություններին՝ արտադրված մթերքը առանց վերավաճառողների օգնության իրացնելու համար: Առաջին քայլերը հուսադրող են եւ հիմք են տալիս կարծելու, որ կարտոֆիլի, կաղամբի ու պտղի բերքահավաքից հետո դրանց իրացումը մայրաքաղաքում արդեն խնդրահարույց չի լինի, քանի որ արտադրողները վերջապես հնարավորություն են ստացել մուտք գործել մի շուկա, ուր իրենք չեն վճարելու ոչ կշեռքի, ոչ էլ հագուստների ու տեղի համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում