«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն աջակցում է Կապանի դպրոցներին

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: »Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ շարունակում է սոցիալական ծրագրեր իրականացնել Կապանում: Նոր ուսումնական տարվա շեմին ընկերության ուշադրության կենտրոնում կրթօջախներն են: Բացի երեք համակարգիչներից, որոնք ընկերությունը նվիրել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցին, նաեւ 1 մլն դրամ է տրամադրվել' կրթօջախի ուսուցչանոցի գույքի նորացման նպատակով:

«Ուսուցչանոցի գույքն արդեն հնացել է, այն մի քանի անգամ նորոգել ենք մեր ուժերով, այժմ նորի ձեռքբերման կարիքը կա: Կոմբինատի տրամադրած գումարով արդեն պատվիրել ենք սեղաններ, աթոռներ, բազկաթոռներ, գրապահարաններ, հեռուստացույց եւ այլն, որոնք շուտով տեղ կհասնեն», - ասաց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մարինե Դավթյանը:

Իսկ կրթօջախի բարեկարգման աշխատանքները կատարվում են ծնողների եւ աշակերտների աջակցությամբ' ներկվում են դպրոցի պատերն ու ցանկապատը, բարեկարգվում է տարածքը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում