1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն նորոգման աշխատանքներ է սկսել Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որը կառուցվել է 1870 թ. վեց փախստական հայերի կողմից: «Եկեղեցու նորոգման աշխատանքներ ընկերությունն առաջին անգամ է իրականացնում: Առաջարկը ստացել ենք եկեղեցու պատասխանատուների կողմից: Նախատեսված է ամրացնել խոնավությունից ճաքճքած պատերը, կատարել ներքին հարդարման աշխատանքներ: Արդեն 10 օր է' սկսված են աշխատանքները, որոնք իրականացվում են մեր շինարարական կազմակերպության կողմից: Դրանք կավարտվեն մինչեւ ամսվա վերջ», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը:
Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով' վերջին երեք տարիներին եկեղեցում շատ աշխատանքներ են կատարվել' փոխվել է տանիքը, եկեղեցական սպասքը, տեղադրվել են նստարաններ, սրբապատկերներ: Այդ աշխատանքներն արվել են արտերկրի բարերարների եւ ԶՊՄԿ-ի աջակցությամբ: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն աջակցում է նաեւ Գեղանուշի եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցին: