Արագածոտնի երեխաները կհանգստանան Ծաղկաձորում

2 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի 200 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ՀՀ կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել:

Առաջին խումբը'100 երեխայից բաղկացած, հանգստի կմեկնի հուլիսի 1-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 20-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը' դարձյալ 100 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Ինչպես «Արմենպրես»-ի Արագածոտնի մարզի թղթակցին տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, մանուկների հանգստի այս ճամբարը նախատեսված է որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Դրանց թվում են' զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, բազմացավակ ընտանիքներին: Ըստ այդմ' մարզի ղեկավարության հանձնարարությամբ' նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները:

Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը կատարվում է մարզպետարանի կողմից:

Հայերեն English

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը