Դ. Սարգսյանը բնութագրվում է որպես ժողովրդասեր, մտավորական եւ ոչ բյուրոկրատ անձնավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը բնութագրվում է որպես ժողովրդասեր, մտավորական եւ ոչ բյուրոկրատ անձնավորություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հանրային խորհրդի սփյուռքի, արտաքին հարաբերությունների եւ ազգային արժեքների հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Թադեւոսյանը' ավելացնելով, որ Դ.Սարգսյանի տնօրինած տարիների ընթացքում գրադարանային ֆոնդերը զգալիորեն համալրվել են եւ չի կարելի անտեսել այդ հանգամանքը:

Ռ. Թադեւոսյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ Դ. Սարգսյանը դեռ ավելին կարող է անել Հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը' համաշխարհային գրքի մայրաքաղաք ծրագրերի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու հարցում: «Ցանկանում ենք, որպեսզի տնօրենի փոփոխման հետ կապված հարցը լուծվի լավագույն կերպով»,- ասաց Ռ. Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը: Ազգային գրադարանի աշխատակիցները դիմում-խնդրանք են ներկայացրել պատասխանատուներին' խնդրելով հնարավորություն տալ Դավիթ Սարգսյանին շարունակելու իր աշխատանքը Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում: «Ավելի քան համոզված ենք, որ Դ. Սարգսյանի բացակայությունից հիմնավորապես կտուժի ոչ միայն Ազգային գրադարանը, այլեւ գրադարանային, մշակութային դաշտը»,- ասված է նամակում:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA