Խճանկար

Ծագումով հայ 21-ամյա ուսանողը` Ֆրանսիայի 2012թ.-ի նախագահական ընտրությունների թեկնածու

1 րոպեի ընթերցում

Ծագումով հայ 21-ամյա ուսանողը` Ֆրանսիայի 2012թ.-ի նախագահական ընտրությունների թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծագումով հայ 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերներն իր թեկնածությունն է առաջադրելու Ֆրանսիայի 2012 թ.-ի նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ֆրանսիական «Nouvelle D'Armenie» պարբերականը, Մ. Վերները տաքսու վարորդի որդի է, մայրը հայուհի Ֆլորենս Կրեկջյանն է: Մ. Վերների նախընտրական ծրագիրը ներկայացված է «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք. 89 առաջարկ 2012-ի համար» գրքում: Մ. Վերների 89 առաջարկներից մեկը վերաբերում է վարորդական իրավունքի անվճար տրամադրմանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը' Մ. Վերները դրական է գնահատում թուրք մտավորականների այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է շարունակել հայ-թուրքական բարեկամական հարաբերությունների հաստատման քաղաքականությունը: Ըստ նրա' Ցեղասպանության ճանաչումը լինելու է քաղաքացիական հասարակության կողմից: Մ. Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն' նպատակ ունենալով ներկայացնել երիտասարդության ձայնը:

Մ. Վերների հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել ողջ Ֆրանսիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում