Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը սկսել է ոչ- ոքիներից

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը սկսել է ոչ- ոքիներից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում հունիսի 13-ին մեկնարկած «Chess Trophy» շախմատի մրցամարտի առաջին պարտիայում հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ- ոքի է խաղացել չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Այս մրցամարտը բաղկացած է 6 պարտիաներից: Մրցամարտի ընթացքում մարզասերների համար շախմատային դասախոսություններով հանդես կգան չեխ մի շարք անվանի շախմատիստներ՝ Վլաստիմիլ Գորտը, Յան Սմեյկալը եւ ուրիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում