Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը նվաճել է արծաթե մեդալ Չեխիայի Հուստոպեչ քաղաքում ավարտված արագ շախմատի միջազգային մրցաշարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում,

Ս. Մովսիսյանը վաստակել է 7,5 միավոր 9 փուլերում եւ միայն կես միավորով է զիջել մրցաշարի հաղթող, չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկային, որը վաստակել է 8 միավոր 9 հնարավորից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում