Հասարակական

Կրկեսի հայազգի դերասանները նոր ռեկորդ են գրանցել

1 րոպեի ընթերցում

Կրկեսի հայազգի դերասանները նոր ռեկորդ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրկեսի հայազգի դերասաններ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները հունիսի 4-ին Գերմանիայում գերազանցել են Գինեսի' իրենց իսկ գրանցած ռեկորդը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սոս Պետրոսյան ավագը, գրանցված ռեկորդը տրանսֆորմացիայի' կոստյումների արագ փոփոխությանն է վերաբերում:

Այս համարի սպորտային ցուցադրության առումով հայազգի ռեկորդակիրներն աշխարհում եզակիներից են: «2010-ին սահմանած ռեկորդից հետո մեր դերասաններն օրուգիշեր մարզվում էին' պատրաստվելով նոր ռեկորդ սահմանելուն»,- ասաց Ս. Պետրոսյանը' նշելով, որ 2010-ին գրանցված' 2 րոպեում 16 կոստյումի փոփոխության դիմաց Պետրոսյան ամուսինները 1 րոպեում 13 կոստյումի փոփոխություն են կատարել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում