Բացվեց Կապանի մանկական կենտրոնը

4 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում այսօր բացվեց մանկական կենտրոն, որի նպատակը կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական պաշտպանությունն ու աջակցությունն է: Այն կնպաստի համայնքի մինչեւ 18 տարեկան երեխաների առողջ զարգացմանը եւ բարեկեցությանը' երեխաների իրավունքները պաշտպանելու, ընտանիքներն ուժեղացնելու, համայնքի ռեսուրսները համախմբելու միջոցով: Մինչ կենտրոնի բացումը Սյունիքի մարզում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը եւ խնդիրները քննարկվեցին Կապանի քաղաքապետարանում:

Հանդիպումը նախաձեռնել էր «Վորլդ Վիժն» կազմակերպության Կապանի տարածքային զարգացման կենտրոնը: «Նման մանկական կենտրոններ պետք է ստեղծվեն նաեւ մարզի մյուս համայնքներում, որովհետեւ ժամանակը ցույց կտա, որ դրա անհրժեշտությունը կա: Մենք 2006թ-ից աշխատում ենք հանրապետության տարբեր քաղաքներում գործող այդպիսի կենտրոնների հետ եւ ունենք դրական արդյունք», - ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Ներկայացնելով մարզում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր իրավիճակը' մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը նշեց, որ Սյունիքի մարզում կա 46 հազար 500 երեխա, որոնց հետ կապված խնդիրները շատ են, սակայն մարզում կան այնպիսի հաստատություններ, որոնք իրականացնում են երեխայի խնամք եւ պաշտպանություն: Դրանք հատուկ դպրոցներն են Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքներում, խնամքի եւ երեխայի գնահատման կենտրոնները Կապանում: Սակայն, նրա խոսքով, մարզում բացակայում են համայնքային նշանակության հաստատություններ, որոք կարող են մատուցել ծառայություն' ուղղորդել երեխաներին, թե ինչով զբաղվեն նրանք դասերից հետո:

Անդրադառնալով անչափահասների կողմից իրականացվող իրավախախտումների եւ հանցագործությունների վիճակագրական տվյալներին, ոստիկանության Կապանի բաժանմունքի անչափահասների գործերով բաժնի պետ Զառա Վարդանյանն ասաց. «Վերջին երկու տարում անչափահասների շրջանում հանցավորության կտրուկ նվազում է արձանագրվել Կապանի տարածաշրջանում: 2009-2011թթ. ընթացքում գրանցվել է հանցագործության 6 դեպք: Մինչդեռ միայն 2008-ին արձանագրվել է 6, 2007-ին' հանցագործության 9 դեպք»: Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն անդրադարձավ համայնքային կենտրոնի դերին երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Անդրադարձ եղավ նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությանը ոչ միայն հատուկ, այլ նաեւ հանրակրթական դպրոցներում:

Կապանի նորաբաց մանկական կենտրոնը գործելու է ամբողջ տարին: Այն տեղակայված է լինելու Կապանի թիվ 6 մանկապարտեզի տարածքում, որտեղ նախկինում «Վորլդ Վիժն»-ի աջակցությամբ գործել է վերականգնողական կենտրոն: Նորաբաց կենտրոնն ունենալու է 11 աշխատող, որոնց թվում' լոգոպետ, հոգեբան, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, իրավաբան:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ