Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրությունը կարելի է լուծել ՄԱԳԱՏԷ-ի միջոցով

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի՝ հինգշաբթի օրը Դուշանբեում կայացած նիստի արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված լարված իրադրությունը կարելի է լուծել ՄԱԳԱՏԷ-ի միջոցով: Լավրովը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն այժմ ակտիվորեն աշխատում է Իրանի հետ: «Անվտանգության խորհուրդը նախորդ իր բոլոր որոշումներում հետեւողականորեն պաշտպանել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքը: Այդ աջակցությունն ուժի մեջ է մնում: Կսպասենք ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, կտեսնենք՝ ինչ առաջընթաց է ձեռք բերվել, ինչ հարցեր են մնումե,-ասել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում