Ըստ Է. Նալբանդյանի` ռուսական ռազմական բեռները Հայաստան մուտք գործելու հնարավորություն կլինի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է իր երկրի խորհրդարանին' 2006 թվականին ստորագրված ռուս-վրացական համաձայնագիրը, որի համաձայն' ռուսական ռազմական բեռները Վրաստանի ճանապարհով պետք է մուտք գործեին Հայաստան, չեղյալ հայտարարելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե որ ճանապարհներով պետք է ռուսական ռազմական բեռները հասնեն Հայաստան:
Ի պատասխան' Է. Նալբանդյանը նշեց, որ այդ հարցը կլուծվի այնպես, ինչպես մինչ այսօր լուծվել է: «Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա այն հարցերը, որոնք կարեւորություն են ներկայացնում երկու պետությունների համար, մենք լուծում ենք բանակցությունների միջոցով: Այնպիսի խնդիր չկա այսօր, որ մենք չկարողանանք լուծել երկուստեք»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: