Մարզային

Կապանում եւ Քաջարանում տեղի ունեցած պատահարների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր

1 րոպեի ընթերցում

Կապանում եւ Քաջարանում տեղի ունեցած պատահարների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր

ԿԱՊԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 26-ին եւ 27-ին Քաջարանում ու Կապանում արձանագրված դժբախտ պատահարների առնչությամբ Սյունիքի քննչական բաժնում հարուցվել է երկու քրեկան գործ՝ «Քրեական օրենսգրքի» 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Երկու դեպքում էլ' թե' Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, թե' Կապանի ճանշին ձեռնարկության ասֆալտի գործարանում, եռակցման աշխատանքներ կատարելիս պայթել է թթվածնի բալոնը, որի հետեւանքով մահացել է 2, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 3 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, կարծիքներ են շրջանառվում, որ երկու բալոններն էլ լիցքավորված են եղել նույն կետում: Սակայն գործն առայժմ նախաքննության փուլում է, եւ իրավապահները զերծ են մնում որեւէ հայտարարություններից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում