Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը՝ ՌԴ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը՝ ՌԴ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի շախմատի հավաքականի կազմում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը նվաճել է Ռուսաստանի Դաշնության տղամարդկանց շախմատի ակումբային առաջնության բրոնզե մեդալ: Սանկտ Պետերբուրգի թիմը մրցաշարի վերջին` 7-րդ տուրում, ոչ- ոքի՝ 3:3, է խաղացել Սարատովի «Էկոնոմիստ» ակումբի հետ եւ վաստակել 17 թիմային ու 46 միավոր անհատական պարտիաներում:

Մրցաշարի չեմպիոն է դարձել Մոսկվայի շախմատի վարպետության մարզադպրոցի «ՇՍՄ-64» թիմը՝ 20 թիմային եւ 47 միավոր անհատական պարտիաներում, 2-րդ տեղում է Տոմսկի «Տոմսկ-400» ակումբը, որը վաստակել է 20 թիմային եւ 46,5 միավոր անհատական պարտիաներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում