Սպորտ

Սերգեյ Մովսիսյանի թիմը 3-րդ տեղում է

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանի թիմը 3-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի ակումբը՝ Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը, 5:1 հաշվով հաղթել է «Յամալ» ակումբին Օլգինկա ավանում ընթացող Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնության 7-րդ փուլում: Սանկտ Պետերբուրգի շախմատիստներն այս փուլից հետո վաստակել են 11 թիմային եւ 30 միավոր` անհատական պարտիաներում:

Նրանք հաջորդ փուլում մրցաշարի առաջատար «Տոմսկ-400» ակումբին հաղթելու դեպքում հնարավորություն ունեն մոտենալու առաջատարին: «Տոմսկ-400»-ն իր հաշվին գրանցել է 13` թիմային եւ 30 միավոր անհատական պարտիաներում: Այս ակումբի առաջատարն է ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում