Սերգեյ Մովսիսյանի «Բադեն-Բադեն» ակումբը` Գերմանիայի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բադեն-Բադեն» շախմատի ակումբը, որի կազմում հանդես է եկել նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը, նվաճել է Գերմանիայի շախմատի ակումբային չեմպիոնի կոչումը: «Բադեն-Բադենը» 4 թիմային միավորով շրջանցել է այս մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրած Բրեմենի «Վերդեր» ակումբին: