Սերգեյ Մովսիսյանը կներկայացնի Սանկտ Պետերբուրգի թիմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը՝ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, Ռուսաստանի տղամարդկանց շախմատի թիմային առաջնության մրցաշարում ներկայացնելու է Սանկտ Պետերբուրգի շախմատի թիմը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ս.Մովսիսյանը հաջողությամբ խաղում է նաեւ Գերմանիայի «Բադեն-Բադեն» շախմատի ակումբի կազմում: