Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը հաջող է խաղում Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը հաջող է խաղում Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաջող է հանդես գալիս Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության մրցաշարում` «Բադեն-Բադեն» ակումբի կազմում:Նա վաստակել է 5,5 միավոր 6 հնարավորից, իսկ «Բադեն-Բադեն»-ը 6 փուլերից հետո ունի 25 թիմային միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնենք նաեւ, որ Ս.Մովսիսյանի հետ միասին «Բադեն-Բադեն» շախմատի ակումբի կազմում հանդես են գալիս նաեւ անվանի գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդը` Հնդկաստանից, եւ նորվեգիացի Մագնուս Կառլսենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում