Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը որեւիցե սպառնալիք չի տեսնում Իրանի կողմից

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը որեւիցե սպառնալիք չի տեսնում Իրանի կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Թեհրանում կասպիական «հնգյակիե արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: «Անհասկանալի է, թե ինչու է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տեղակայման պլաններն արդարացնելու համար օգտագործվում Իրանի կողմից վտանգի փաստարկը,-ընդգծել է նախարարը:-Ամերիկյան կողմի կասկածները հեշտությամբ կարող են փարատվել այն տեղեկատվության օգնությամբ, որն առկա է Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանումե: Սերգեյ Լավրովը հայտնել է, որ բոլոր այս պարզաբանումները ներկայացվել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: «Ես իմ բարեկամ ու պաշտոնակից պարոն Մոթաքիին էլ եմ ասել այդ մասին, հնարավորություն եմ ունեցել դա ասել նաեւ Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադինե,-հավելել է Լավրովը: «Մենք բացարձակապես չենք ցանկանում սպառազինությունների մրցավազքի վերսկսում, ուստիեւ ազնվորեն ու անկեղծորեն շարադրում ենք մեր դիրքորոշումը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի ծավալման նկատմամբե,-ընդգծել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում