Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է տեղ զբաղեցնել առաջատարների խմբում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է տեղ զբաղեցնել առաջատարների խմբում

ԵՐԵՎԱՆ,10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ» շախմատի ավանդական բաց միջազգային մրցաշարի 2-րդ փուլում հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը սեւ ֆիգուրներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Բոչարովին եւ շարունակում է տեղ զբաղեցնել առաջատարների խմբում: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն այս փուլում սեւերով ոչ- ոքի է խաղացել ռուսաստանցի Միխայիլ Կոբալիայի, իսկ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սպիտակներով՝ իսրայելցի Էմիլ Սուտովսկու հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում