Արթուր Ստեփանյանը նոր ակումբ է փնտրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող Արթուր Ստեփանյանը չի կարողացել ամրապնդվել Նալչիկի «Սպարտակ» ակումբում:
Նա այժմ ստիպված է իր համար նոր ակումբ փնտրել: Նշենք, որ Ա.Ստեփանյանը փորձաշրջան էր անցնում այս թիմում. այն անհաջող ստացվեց հայ ֆուտբոլիստի համար: