Հասարակական

Ռուսաստանում ձերբակալվել է «գնդապետիե ուսադիրներով Արթուր Ստեփանյանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ոստիկանությունը Լիպեցկում ձերբակալել է Արթուր Ստեփանյանին, որը գնդապետի կեղծ ուսադիրներով, գործուղման թերթիկով եւ վկայականով ամիսներ շարունակ ներկայացել է տարբեր զորամասեր, զինվորական այլ ստորաբաժանումներ ու կազմակերպություններ եւ նրանցից զանազան նյութական միջոցներ կորզել: «Ռոսիաե հեռուստատեսության «Վեստիե ծրագիրի հաղորդմամբ, քննիչների այն հարցին, թե ինչու է հատկապես գնդապետի ուսադիրներ կրել, ձերբակալվածը ցույց է տվել իր ճաղատը եւ ասել, որ դրան լեյտենանտի ուսադիրները չէին սազի ու անհավանական կթվային: Փաստաթղթեր չունենալը նա բացատրել է այն հանգամանքով, որ մի կին գողացել է իր փաստաթղթերը, եւ ինքը, ահա, մեկ տարի է, ինչ որոնում է նրան: Արթուր Ստեփանյանի քաղաքցիության ու բնակության վայրի մասին առայժմ չի հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում