Հասարակական

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն է նշանակվել Արթուր Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, Արթուր Ստեփանյանը Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել է տնօրենի պաշտոնում։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից, նշելով, որ դեկտեմբերի 15-ին արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։

Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։

Նշվում է, որ Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ. զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում