ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանը շնորհավորել է Քանաքեռ-Զեյթունի մանկավարժներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ, «Քեթրին» բարեգործական կազմակերպության նախագահ Արթուր Ստեփանյանը շնորհավորել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 18 դպրոցների ուսուցիչներին ու 14 մանկապարտեզների մանկավարժ-դաստիարակներին, մասնագիտական տոնի առթիվ նրանց նվիրել ծաղիկներ և գրիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Ստեփանյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ Ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ և փաստելու, որ անգնահատելի է ուսուցչի դերը նոր սերնդի կրթության, բարոյական ու ազգային արժեքների ոգով դաստիարակության և պետության արժանավոր քաղաքացիների կայացման գործում:
Ուսուցչին նվիրված տոնը ձեռք է բերել պետական ու համազգային նշանակություն, քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում կարևոր դեր ունի ուսուցիչը։
Մենք արժևորում ենք յուրաքանչյուր ուսուցչի ներդրումը մեր մատաղ սերնդին կրթելու գործում, քանզի Ձեզանով, աշակերտներին փոխանցած ձեր գիտելիքներով և դաստիարակությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան: Մեր երազած Հայաստանին հասնելու ամենամեծ պատասխանատվությունը հենց Ձեր ուսերին է դրված, հարգելի՛ ուսուցիչներ: Ձեզնից է կախված` ինչպիսի երկրում են ապրելու մեր երեխաները, հետագա սերունդները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և այդ ազգանվեր գործում մաղթում Ձեզ քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ և ստեղծագործական բեղմնավոր աշխատանքի երկար տարիներ»: