Սերգեյ Լավրով. «ՍԾՏՀ-ի ներսում առկա հակամարտություններն անհրաժեշտ է լուծել գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակներումե
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չքաղաքականացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի օրակարգը: «Հակամարտություններն անհրաժեշտ է լուծել գոյություն ունեցող մեխանիզմների շրջանակներում, որոնք ստեղծվել են այդ թվում միջազգային այնպիսի կազմակերպության կողմից, որպիսին ԵԱՀԿ-ն էե,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե տարածաշրջանի պետությունների ղեկավարները մտադիր են արդյոք Ստամբուլում քննարկել վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունները: