Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Հարավային Օսիայի հանրաքվեն դարձավ իր հասարակության բաղկացուցիչ մասի հետ երկխոսություն վարելուց Վրաստանի ղեկավարության

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Օսիայի հանրաքվեն իր հասարակության բաղկացուցիչ մասի հետ բնականոն երկխոսություն վարելուց Վրաստանի ղեկավարության հրաժարվելու արդյունք էր: «Երբ կենտրոնը՝ վրացական ղեկավարությունը, չի ցանկանում բնականոն երկխոսություն վարել իր հասարակության մի մասի հետ, դա դրսեւորվում է հասարակության որոշակի տրամադրություններով, մասնավորապես, այն հանրաքվեով, որի մասին դուք ասում եքե,-նշել է Լավրովը՝ պատասխանելով Եվրախորհրդի տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հարցերին: Նախարարն ասել է, որ վրացական ղեկավարությունը պետք է բնականոն երկխոսություն վարի Հարավային Օսիայի իրադրության քաղաքական լուծման շուրջ, ինչպես նաեւ հրաժարվի «հնարավոր ուժային լուծման նախապատրաստման՝ ըստ երեւույթին գոյություն ունեցող պլաններիցե: Հիշեցնելով, որ «վրացական ղեկավարությունը հրաժարվում է գոյություն ունեցող համաձայնություններից, ինչպես նաեւ հրաժարվում է Հարավային Օսիայի իշխանությունների հետ ուժ չկիրառելու մասին փաստաթուղթ ստորագրելու ԵԱՀԿ-ի առաջարկությունից, ինչպես նաեւ ռուսաստանցի խաղաղապահների նկատմամբ վրացական կողմի սադրանքների մասինե, Լավրովն ընդգծել է, որ «այդ գործողություններն ուղղված են գոյություն ունեցող մեխանիզմների վերացմանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում