Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանական հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերստին հիշեցրել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը հանդես է գալիս իրանական միջուկային հիմնախնդիրը խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու օգտին: «Ռուսաստանը հետեւողականորեն ելնում է այն բանից, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունները այլընտրանք չունեն: Հենց այս դիրքից ենք մենք հանդես գալիս վեց երկրներից բաղկացած խմբի շրջանակներում, որոնք առաջարկություններ են պատրաստել Իրանի հետագա բանակցությունների վերաբերյալե,-այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում